-
16.04.2025|
13:28
Շնորհավորում եմ գյումրեցիներին, որոնց մասնակցության և ձայների շնորհիվ Գյումրին ազատվեց ՔՊ-ական քաղաքապետից:
Շնորհավորում եմ նաև ընդդիմադիր թիմերին, ինչպես ասում են՝ իշխանությունը վերցրիք, մնաց՝ պահեք...
-
15.04.2025|
20:17
Այսօր ինձ արգելափակեց աշխարհի ամենահզոր պետություններից մեկի` Գերմանիայի, դեսպանությունը:
-
15.04.2025|
14:22
Արտիստը վերջնականապես խամրել է պերմանենտ վախից, ռեպերտուարը անտանելի հնացել, և նա մնացել է հոգեորսության սեկտանտական էքպրեսիայի հույսին ու դրան ավելացրել իլյուստրացիոն մարմնաշարժությունը...
-
15.04.2025|
13:07
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի վերաբերյալ Նիկոլի այսօրվա ելույթը ոչ թե հաշվետվություն էր, այլ մանիպուլյատիվ մոնոներկայացում՝ իրականությունից կտրված, կեղծիքի վրա կառուցված պրոպագանդիստական շոու...
-
14.04.2025|
19:29
1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները:
-
14.04.2025|
17:01
Արաբաթ գործակալ Միրզոև, բան չունե՞ս ասելու:
Թե՞ Բաքվի հետ համատեղ եք գործում` նրանք զառանցում են, դուք էլ` լռում, հաստատելով այդ զառանցանքի իսկությունը...
-
14.04.2025|
08:38
Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա
Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս
Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով։
Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը։ Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը, որը Սուրբ Աթոռում ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, անցկացվել է հենց այդ նպատակով։
-
13.04.2025|
21:53
2025 թ. մարտի 19-ին Ucom-ը մեծ շուքով նշեց հաճախորդի օրը:
Ucom-ի գլխավոր տնօրեն Յիրիկյան Ռալֆն ասաց, որ Ucom-ի «կապը հաճախորդների հետ ամրապնդվում է»:
Դրանից ուղիղ 23 օր անց, Յիրիկյան Ռալֆի իմացությամբ կամ վերջինիս ուղիղ ցուցումով Ucom-ն արգելափակում է «ամրապնդված կապով» հաճախորդին:
-
13.04.2025|
15:46
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ, Գ. ՄԱՏԱՂԻՍ
Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է:
Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադեոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը սրբավայրը կոչվել է Ներսմիհրի սուրբ ուխտ:
-
13.04.2025|
08:22
արաբաթը Անթալիայում թուրքերից ու ադրբեջանցիներից արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ։